Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է։ Այս մասին Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին։
«Ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություններ Հարավային Կովկասում անընդունելի են և կապակայունացնեն տարածաշրջանը»,- կրկին ասել է Ռայիսին։