Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Բաքվի և Աշխաբադի հետ կնքած նոր գազային պայմանագիրը Իրանը կդարձնի տարածաշրջանային տարանցիկ հանգույց։
«Հարևան երկրների հետ կնքած համաձայնագիրը կարող է նպաստել տնտեսական զարգացմանը», – ընդգծել է նա։
Նշենք, որ Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը նոյեմբերի 28-ին պայմանագիր են ստորագրել գազի մատակարարումների վերաբերյալ։ Համաձայն պայմանագրի, թուրքմենական գազը 1,5-2 մլրդ խմ ծավալով Իրանի տարածքով կմատակարարվի Ադրբեջանին։
Մատակարարումները կսկսվեն այս տարվա դեկտեմբերի 22-ից։ Արդյունքում գազով կապահովվեն նաև Իրանի 5 շրջաններ։














