Իրանի հյուսիս-արեւմտյան Ատրպատական նահանգում ահաբեկիչներ են ձերբակալել

44
Վարձկան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական խումբ է ձերբակալել Իրանի հյուսիս-արեւմտյան Ատրպատական նահանգում, հայտնում է Tasnim-ը:

Ըստ ԻՀՊԿ-ի Խամզե Սայիդ ալ-Շոհադ բազայի հասարակայնության հետ կապերի բաժնի` Արեւմտյան Ատրպատական զինվորները երեք հոգուց բաղկացած «հակահեղափոխական ահաբեկչական տարրեր եւ համաշխարհային նշանակության վարձկանների մի խումբ են ձերբակալել»:

Հայտարարության մեջ նշվում է, որ հակահեղափոխական ուժերն ահաբեկչական գործողություններ իրականացնելու ծրագրեր ունեին: Ահաբեկիչներից զգալի քանակությամբ զենք, կապի միջոցներ եւ զինամթերք է առգրավվել: