Իրանի հատուկ բանագնացը Բաքվից մեկնել է Մոսկվա

4

Իրանի փոխարտգործնախարար, հատուկ բանագնաց Աբաս Արաքչին մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իրանական նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Irna գործակալությունը:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Մոսկվա է մեկնել Բաքվից: Ադրբեջանում Աբաս Արաղչին հանդիպել է երկրի նախագահի, փոխվարչապետի, արտգործնախարարի, փոխարտգործնախարարի ու նախագահի քաղաքական հարցերի օգնականի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումներին առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ Արաքչին կայցելի նաև Երևան ու Անկարա: