Իրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում սահմանի որևէ փոփոխում. Իբրահիմ Ռայիսի

38
Իրանի համար անընդունելի է աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն կամ սահմանի փոփոխում Հարավային Կովկասում։
Այս մասին ԻԻՀ–ի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ ԻԻՀ–ի ղեկավարի խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հայտնել էր նաև Կրեմլի մամուլի ծառայությունը։
Իրանական աղբյուրի համաձայն` Ռայիսին ողջունել է Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Ռուսաստանի նախաձեռնությունները։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ աշխարհաքաղաքականության կամ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն Թեհրանի համար ընդունելի լինել չեն կարող։