Իրանի ԳՇ պետն այցելել է Ադրբեջանի հետ սահման և խոսել Իրանի «զսպող ուժի» մասին

65

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին այցելել է «Պոլդաշտ» անցակետ, որը գտնվում է Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում՝ Նախիջևանի հետ սահմանին։

«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ, այցի ընթացքում Բաղերին ասել է, որ այսօր «Իրանի զինված ուժերի զսպող ուժը նախկինի պես բարձր է, և զինված ուժերի բոլոր կազմավորումները գտնվում են լիարժեք մարտական ​​պատրաստության մեջ»։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն Իրանի և Ադրբեջանի սահմանին անցակետ այցելելու հիմնական նպատակն անվանել է «պասիվ պաշտպանության դիտարկում»։