Իրանի գերագույն առաջնորդը ադրբեջանամետ տեսակետներ է հայտնել

0
Ալի Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ աջակցում է Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ունեցած իրավունքներին եւ միաժամանակ հանդես է գալիս այնտեղ ապրող հայերի անվտանգության ապահովման օգտին։

«Ցավոք սրտի մեր հարեւաններ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում են։ Դա ցավալի է, որը սպառնում է ռեգիոնի անվտանգությանը եւ պետք է ավարտվի որքան կարելի է՝ շուտ։ Ասել է նա՝ իրանական հեռուստատեսության եթերում ելույթ ունենալով։

Նրա խոսքով՝ «տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին։

Խամենեին անգամ նշել է, որ իբր Ադրբեջանն իրավունք ունի «ազատագրել դրանք»։

Միաժամանակ նա հայտարարել է, որ հարկավոր է ապահովել Ղարաբաղի տարածքում ապրող հայերի անվտանգությունը։ Խամենեին նաեւ զգուշացրել է իրանական սահմանների մոտ ահաբեկիչների տեղակայման մասին։ «Կան արժանահավատ զեկույցներ, որ որոշակի թվով ահաբեկիչներ են մասնակցում հակամարտությանը։ Եթե նրանք հայտնվեն մեր սահմանների մոտ, ապա վտանգի զգացողություն կառաջանա, որոնք վճռական կերպով կդիմադարձվեն»,- ասել է Խամենեին։