Իրանի և Թուրքիայի սահմանին կառուցվող պատը 20 կիլոմետրով երկարել է

153

Այժմյան Թուրքիայի Վան շրջանում ավարտվել է Իրանի հետ սահմանին կառուցվող 20 կիլոմետրանոց բետոնապատ պատը։

Վանի նահանգապետը հայտնել է, որ Իրանի հետ սահմանին անվտանգության միջոցառումները մեծացել են։ Թուրքիայի ժանդարմները և հատուկ ծառայությունները 24 ժամ վերահսկում են թուրք-իրանական սահմանը։

Ըստ նահանգապետի՝ երկու օրում կառուցվել են 104 հսկիչ կետեր, դեռևս 13-ը կառուցվում են։

Նախատեսվում է պատի երկարությունը դարձնել 54 կմ, որի կառուցումը կավարտվի մինչև այս տարվա վերջը։

Թուրքական կողմից հայտնում են, որ թուրք-իրանական սահմանի անվտանգությունը վերհսկում են տասնյակ միավոր զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ջերմատեսիլներ, հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ։