Իրանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է՝ հանդիպեն

33
Սաիդ Խատիբզադե

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարող է հանդիպել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ՝ Աշխաբադում, Թուրքմենստանում կայանալիք տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում: Այա մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն:

Բաքուն եւ Թեհրանը մտել են երկկողմ հարաբերությունների նոր փուլ, հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Իրանի և Ադրբեջանի միջև անցանկալի և ավելորդ լարվածությունից հետո, որը երկու կողմերն էլ խելամտորեն նախընտրեցին շրջանցել, մենք անցնում ենք հարաբերությունների նոր փուլի», – ասել է նա: