Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

18
Ջավադ Զարիֆ

Ինչպես հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի միջեւ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Զարիֆը տեղեկացրել է իր ադրբեջանցի գործընկերոջը, որ Իրանը սկզբունքային դիրքորոշում ունի տեւական խաղաղության հասնելու առնչությամբ եւ պատրաստ է աջակցել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Կողմերը նշել են նաև տարածաշրջանային նախաձեռնությունների կարևորությունը բազմամյա հակամարտության կարգավորման հարցում: