Իրանի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում

35

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում։ Զորավարժությանը ներգրավվել է բանակի 164-րդ հարձակողական բրիգադը, հայտնում է Isna գործակալությանը։

«Վարժանքներն անցկացվել են գիշերային և ցերեկային ժամերին։ Զորավարժության նպատակն է եղել՝ սպառնալիքներին արագ արձագանքելու հմտությունների բարելավումը, մարտական պատրաստվածության աստիճանի բարձրացումը»,- նշել է իրանական լրատվամիջոցը։