Իրանի բանագնացը Բաքվում է․ քննարկում է ԼՂ հարցը

12

Քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին Բաքվում հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու Իրանի նախաձեռնության մասին։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Իրանի նախագահի հատուկ բանագնացն այսօր Բաքվում է:

«Վերջ դնել Ադրբեջանի հողերի «օկուպացմանը», պաշտպանել ազգային փոքրամասնությունների և մարդու իրավունքները, որոնք համարվում են Իրանի ծրագրի հիմնական գործոնները»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ ծրագիրը կարող է իրականացվել փուլ առ փուլ։

Նա նաև ասել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը և ազդեցիկ երկրների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկն իրանական ծրագրի մեկ այլ առանցքային մասն են՝ ընդգծելով, որ Իրանը մտադիր է տարածաշրջանային երկրների հետ խորհրդակցություններ անցկացնել իր ծրագրի շուրջ:

Բացի Բաքվից, Արաքչին կայցելի Մոսկվա, Երևան և Անկարա։