Իրանի բանագնացը պատմել է, որ Անկարայում ԼՂ հարցով օգտակար քննարկում է ունեցել

7

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով մեկնել է Անկարա, հանդիպել Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Անկարայում մենք Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ  բաց ու օգտակար քննարկում ունեցանք: Իրանը և Թուրքիան երկու հիմնական դերակատարներ են, որոնք անհերքելի դեր ունեն տարածաշրջանի խաղաղության և կայունության հարցում»,- Արաղչին նշել է իր «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«ՌԻԱ նովոստի» գործակալությանը տրված հարցազրույցում՝ Արաղչին ասել է, որ Թեհրանի խաղաղության ծրագիրը հիմնվում է «տարածաշրջանային երկրների, այդ թվում Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցության վրա»։