Իրանի արձագանքը` Բերձորի միջանցքի փակման հետ կապված

176
Իրան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի արգելափակման վերաբերյալ Իրանի արտաքին գերծերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որը Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ լուծման կարևորությունը: Այս մասին հայտնում է khabarfoori.com կայքը:

Արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Մենք կարծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք կատարումը կարող է վերջակետ լինել երկու երկրների միջև առկա տարաձայնություններին»։