Իրանի անդամության կարգավիճակը՝ որպես ԵԱՏՄ լիիրավ անդամ, շուտով կորոշվի

53

Թեհրանում անցկացվող «Եվրասիա Էքսպո 2021» (Eurasia Expo 2021) ցուցահանդեսն Իրանի՝ Եվրասիական տնտեսական միությանը պաշտոնապես անդամակցելու և Եվրասիայի տարածաշրջանում տնտեսական աճի ունենալու նոր հույս է տալիս։

Գրել է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը։

Ցուցահանդեսին մասնակցում են տասնյակ բիզնես ընկերություններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից և Ռուսաստանից։

«Իրանի համար ԵԱՏՄ-ին անդամակցելու կարևոր նպատակը Ռուսաստանի և այլ անդամ երկրների 300 միլիոնանոց շուկա մուտք ունենալն է: Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ անդամ երկրները հնարավորություն են տեսնում նաև միությանն Իրանի անդամակցության մեջ», – գրել է «Իռնան»:

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Իռնա»-ին ասել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները ցանկանում են, որ Իրանը դառնա պաշտոնական անդամ, քանի որ կարծում են, որ Իրանի անդամակցությունը կնպաստի Եվրասիայի և Կովկասի տարածաշրջանների տնտեսական զարգացմանը:

«ԵԱՏՄ-ի հետ առեւտրային համաձայնագիր ստորագրելուց հետո միայն մեկ տարի անց, Իրանի արտաքին առևտուրը միության հետ գերազանցել է 3 միլիարդ դոլարը», – ասել է դեսպանը:

«Իրանի անդամության կարգավիճակը՝ որպես ԵԱՏՄ լիիրավ անդամ, շուտով կորոշվի», – հաղորդել է լրատվամիջոցը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով պատասխանատու նախարար Սերգեյ Գլազևը դեսպան Ջալալիի հետ հանդիպմանը նախկինում ասել էր, որ ԵԱՏՄ-ն առաջնային է համարում Թեհրանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ ողջունելով Իրանի լիիրավ անդամակցությունը: