Իրանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ

47
Սաիդ Խատիբզադե

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի նոր սրման կապակցությամբ և կոչ արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել, հայտնում է mehrnews.com-ը։

ԱԳՆ խոսնակն ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը և կոչ է արել նրանց լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով։

Ղաթիբզադեն ներկա լարվածությունը «վտանգավոր» է որակել տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համար և ասել.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, պատրաստ է աջակցել կողմերին վեճերը լուծելու և տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու համար»։