Իրանի ԱԳՆ-ից արձագանքել են Գորիս-Կապան ճանապարհի շրջափակմանը

92
Սաիդ Խատիբզադե

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Ղաթիբզադեն, ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի կողմից շրջափակմանը:

«Իրանը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների տարածքային ամբողջականությանը»,-Ղաթիբզադեի խոսքը մեջբերում է mehrnews.com-ը:

Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանային համագործակցությունը տարածաշրջանում զարգացման, խաղաղության և կայունության հիմքն է: