Իրանի ԱԳՆ արձագանքը՝ հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ

20
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ցավ է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Արձագանքելով Ադրբեջանի  և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտմանը՝ երկուշաբթի օրն Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանն ափսոսում է հրադադարի ռեժիմի խախտման համար և  կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և խուսափել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներ հասցնելուց:
Խաթիբզադեն  դատապարտում է քաղաքների բնակելի տարածքների հրթիռակոծությունը  և խաղաղ բնակիչների սպանությունները և ցավակցել զոհվածների ընտանիքներին:
Նա հավելել է, որ Իրանը կրկին կոչ է անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և վերսկսել բանակցությունները միջազգային իրավունքի շրջանակներում, միմյանց տարածքային ամբողջականության հարգելոով և գրավյալ քաղաքների տարհանումն ապահովելով:
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է նաև Թեհրանի պատրաստակամության մասին` աջակցել  Բաքու-Երևան բանակցություններին` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով: