Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը կմեկնի Բաքու

43
Ջավադ Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը կմեկնի Բաքու։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ֊ի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն, գրում է IRNA գործակալությունը։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 24-ի՝ Ջավադ Զարիֆի Բաքու նախատեսված այցի չեղարկումը չի հանգեցրել պաշտոնական Բաքվի հետ հարաբերությունների խզմանը։

«Իրանի ԱԳ նախարարի այցը Բաքու անպայման կայանալու է, և ես վստահ եմ, որ այն նպաստելու է երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը»,֊ասել է Ղաթիբզադեն։