Իրանի ԱԳ նախարարը Արցախի տարածքների բռնազավթումը համարում է իրանա-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների նոր գլխի սկիզբ

498

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ հարաբերություններն ու Կովկասյան տարածաշրջանը, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Հանդիպմանը Աբդոլլահիանը գոհունակություն է հայտնել երկու երկրների առևտրային հարաբերությունների աճի ու երկկողմ հարաբերությունների խորացման կապակցությամբ՝ Արցախի տարածքների բռնազավթումը ներկայացնելով որպես «երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների նոր գլխի սկիզբ»։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է երկու երկրների տնտեսական ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը առևտրի, տրանսպորտի ու տուրիզմի ոլորտում։

Անդրադառնալով ինժեներական ու տեխնոլոգիական ոլորտներում Իրանի հնարավորություններին՝ նա ասել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Արցախի գրավյալ տարածքների վերականգնմանը։

Բացի այդ, իրանցի պաշտոնյան հիշեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական դիրքորոշումը՝ երկրների տարածքային ամբողջականության սատարման վերաբերյալ և ընդգծել տարածաշրջանում միջազգային սահմանների անփոփելիությունը։