Իրանցի նախարարի ինքնաթիռը վայրէջք է կատարել բռնազավթված Վարանդայի օդանավակայանում, որտեղից կգնա Ադրբեջան

187

Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի գրավյալ Վարանդա։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն՝ հրապարակելով Վարանդայի օդանավակայան իրանական պատվիրակության ժամանման տեսանյութը։ Այցի օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում։