Իրանական ընկերությունները կմասնակցեն Արցախի բռնազավթված տարածքների վերականգնման աշխատանքներին

72

Իրանական ընկերությունները կմասնակցեն Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքների վերականգնման աշխատանքներին հաղորդում է Mehr-ը:

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը Արաքսի եւ Միլ-Մողանի ամբարտակների բացման 50-ամյակին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում քննարկել են Օրդուբադում եւ Մարազադեում էլեկտրակայանների նախագծերի իրականացման ընթացքը:

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում բարձրացված մեկ այլ կարեւոր հարց էր Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի էլեկտրական ցանցերի սինխրոնիզացման նախագծի արագացումը: Նա նշել է Ադրբեջանից էներգակիրների ներմուծման շուրջ երկկողմ համագործակցության համաձայնագրի վերակենդանացման մասին:

Արդաքանիանը հավելել է, որ իրանական կողմը հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում շինարարության, ջրամատակարարման եւ էլեկտրամատակարարման տարբեր ոլորտներում իրանական ընկերությունների մասնակցությունը: