Իրանական Արդեբիլ-Փարսաբադ երկաթուղային գիծը կմիանա ադրբեջանական երկաթուղուն

232
Երկաթուղի

Իրանական Արդեբիլ-Փարսաբադ երկաթուղային գիծը կմիանա ադրբեջանական երկաթուղուն։

Ինչպես հաղորդում է իրանական Tasnim-ը, այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհային և քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմին։

Նրա խոսքով, Արդեբիլ-Փարսաբադ երկաթգծի կառուցման շարունակությունը և դրա միացումը ադրբեջանական երկաթուղնիների հետ իրականացվում է այդ շրջաններում ապրող բնակիչների շահերից ելնելով։

«Այս պահին նախագծի շուրջ աշխատանքներ են տարվում։ Ծրագրի իրականացման համար կհատկացվի 100 մլրդ թուման»,- ասել է Ղասեմին։

Նշենք, որ Իրանի Փարսաբադ քաղաքը տեղակայված է Արաքս գետի ափին և սահմանակից է Հորադիզին։