Իրանական աղբյուրները հայտնում են, որ իրանական զինտեխնիկա է տեղափոխվում դեպի արհեստածին Ադրբեջանի հետ սահման

1009

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդրսահմանային գործողություններ իրականացնող «Ղոդս» ստորաբաժանման հետ ասոցացվող տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել այն մասին, թե ինչպես է իրանական զինտեխնիկան տեղափոխվում դեպի արհեստածին Ադրբեջանի հետ սահման։ Այս մասին տեղեկացնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ուշագրավ է, որ տեսանյութը ուղեկցող տեղեկատվական գրառման մեջ օգտագործվել է ոչ թե այս արհեստածին կազմավորման «Ադրբեջանական Հանրապետություն» պաշտոնական անվանումը, այլ այն կոչվել է Հյուսիսային Ադրբեջան նահանգ, ինչից ենթադրվում է, որ առնվազն այս տելեգրամյան ալիքի հետևում կանգնած ուժը այն դիտարկում է որպես Իրանի ապագա նահանգ։