Իրանի տարածք ընկած իսրայելական ԱԹՍ-ը Ադրբեջանի ԶՈւ-ին է պատկանել

16
ԱԹՍ
Իրանի տարածքում ադրբեջանական զինուժին պատկանող իսրայելյան արտադրության IAI Harop տիպի անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել։
 
Ըստ ԶԼՄ-ների` կամիկաձե անօդաչու սարքը խոցվել է հոկտեմբերի 13-ին Իրանի հետ սահմանին այդ երկրի ՀՕՊ ուժերի կողմից։ Բեկորներն ընկել են Իրանի տարածքում։ Դրոնի մարտական հատվածը չի պայթել։
 
ԱԹՍ-ի բեկորներից երևում է, որ դա հենց իսրայելյան արտադրության IAI Harop տիպի ԱԹՍ է, որոնք կան ադրբեջանական բանակի զինանոցում։
 
Իրանական կողմն անգամ մտահոգություն է հայտնել, որ ԱԹՍ-ը կարող է Ադրբեջանի միջոցով իր տարածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակ է ունեցել, որպեսզի ուղարկվի Իսրայել։