Թուրքիայից Բաքու մեկնող ադրբեջանական ռազմական ինքնաթիռը կրկին անցնում է Վրաստանի օդային տարածքով

112
Ադրբեջանական ԻԼ

Քիչ առաջ ադրբեջանական IL-76 ռազմական ինքնաթիռը կրկին Թուրքիայից Վրաստանի օդային տարածքով մեկնեց Բաքու։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի առաջին իսկ օրից Վրաստանի տարածքով Ադրբեջանը շարունակում է ռազմամթերք տեղափոխել Բաքու։

Ի դեպ, Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ թույլ չեն տալու իրենց օդային տարածքով ռազմական նշանակության նյութերի տեղափոխումը, սակայն այդ որոշումը վերաբերվում է միայն հայերին։ Ադրբեջանն ամեն օր օգտվում է Վրաստանի օդային տարածքից՝ վերազինելով բանակը Արցախի դեմ կռվելու համար։

IL