Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չեղյալ է հայտարարել նախապես պլանավորված հարցազրույցը գերմանական Bild պարբերականի հետ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է պարբերականի լրագրող Պոլ Ռոնցհայմերը։
«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր հարցազրույց տալ Bild-ին՝ Ղարաբաղյան պատերազմի մասին։ Սակայն նա հիմա անակնկալ կերպով հրաժարվել է հարցազրույցից։ Ինչ հարցերից եք վախենում, պարոն նախագահ»,- գրել է գերմանացի լրագրողը, հիշեցնելով, որ Հայաստանին նախագահն ու վարչապետն արդեն հարցազրույց տվել են նույն թեմայով՝ Bild-ին։
94














