Ի սկզբանե մեր կարմիր գիծն Ադրբեջանն էր. Էրդողանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

179
Մենք Հայաստանի հետ «կարգավորման գործընթացում» լուրջ ենք տրամադրված, թուրքական TRT հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ի սկզբանե մեր կարմիր գիծն Ադրբեջանն էր: Մենք ասել ենք, եթե Ադրբեջանի հարցը սկսի լուծվել, մեր դռները կբացենք։ Սակայն արդեն բացի խոսքից, սպասում ենք, որ Հայաստանը հստակ քայլեր կանի: Մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացում լուրջ ենք տրամադրված: Ի վերջո, մեր երկրում 100 հազար հայ է ապրում, Թուրքիայի քաղաքացի հայեր կան, քաղաքացու կարգավիճակ ունեցողներ կան: Սա այս գործընթացին մեր մոտեցումն է ցույց տալիս: Մենք Հայաստանի հետ մեր մոտեցումը մշակում ենք Ադրբեջանի հետ համակարգված ձևով»,-հայտարարել է Էրդողանը։