Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները

93
Վրաստան
Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները։՛
Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։