Հրադադարը չի փոխարինի խնդրի վերջնական կարգավորմանը․ Թուրքիայի ԱԳՆ

9
Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունում հայտարարել են, որ հրադադարը առաջին կարևոր քայլն է, սակայն չի փոխարինի խնդրի վերջնական կարգավորմանը, փոխանցում է ТАСС-ը:

Գերատեսչությունից նշել են․ «Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում»,- նշված է տեքստում: