Հերթական պահանջատիրական հայտարարությունը Թուրքիայից․ Հայաստանի ղեկավարությանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները

365

«Երկար ժամանակ անց Հարավային Կովկասում հաստատվեց խաղաղության և բարգավաճում: Հայաստանը պետք է գնահատի այս հնարավորությունը և վերջ տա սադրանքներին ու հարձակումներին»,- ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մեջ, որը նախագահել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի Անվտանգության խորհուրդը հայտարարության մեջ կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: