Թուրքական հերթական ռազմական ինքնաթիռը վայրէջք կատարեց Բաքվում

9
Ռազմական ինքնաթիռ

Փորձագետ Ալեն Ղուլյանը գրում է․

«Flightradar 24 կայքի տվյալներով, Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող «Airbus A400M-180» ռազմատրանսպորտային ինքնաթիռը (բորտ 080, հաշվառման համար 17-0080) քիչ առաջ վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում»։

Նշենք, որ երեկ ևս տեղի է ունեցել նման թռիչք։ Վերջին օրերին թուրք-ադրբեջանական ռազմական տեսանկյունից շփումները խիստ ակտիվացել են։