Հայերին մեղադրելու համար Ադրբեջանը պղծել է սեփական գերեզմանները

31

Թշնամին ամեն կերպ փորձում է արդարացնել Արցախում վանդալիզմն ու պատերազմական հանցագործությունները և այդ ճանապարհին Ադրբեջանը պատրաստ է սարսափելի վայրագությունների։

Համացանցում լուսանկարներ են հայտնվել Ադրբեջանի կողմից գրավված Մեխակավանից, որտեղ պատկերված են պղծված ադրբեջանական գերեզմանոցներ:

Ադրբեջանը, իհարկե, հայերին է մեղադրել վանդալիզմի համար, սակայն հայկական կողմը նախապատերազմական լուսանկարներ ունի, որոնցում երևում են, որ այդ գերեզմաններն անվնաս ու պահպանված են: