Ադրբեջանցի փորձագետ․ Հայաստանով Թուրքիայի հետ տրանսպորտային կապը մոտ $430 մլն կարժենա

46
Երկաթուղի

Ադրբեջանի և Թուրքիայի կապն ապահովելու նպատակով ՀՀ տարածքով երկաթուղի կառուցելու ծախսերը գնահատվում են $434 մլն։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի գործադիր տնօրեն Վյուսալ Ղասիմլին։

Ըստ նրա` խոսքը Կարս-Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Բաքու երկաթուղու մասին է, որն առաջնահերթ պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, գրում է Interfax.az-ը։

Նա ասել է նաև, թե Հայաստանը, օգտագործելով Ադրբեջանի հնարավորությունները, կարող է տրանսպորտային կապեր հաստատել ՌԴ հետ երկու ուղղությամբ՝ Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Իջևան-Ղազախ-Բաքու։

«Հաշվի առնելով, որ կարող է անցկացվել նաև Կարս-Գյումրի հատվածը, ըստ օտարերկրյա աղբյուրների, Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծի ծախսերը կկազմեն մոտ $434 մլն»,-ասել է Ղասիմլին։