Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային և էներգետիկ միջանցքի ուղղությամբ․ Չավուշօղլու

41
Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուխարեստում Ռումինիա-Թուրքիա ռազմավարական համագործակցության 10-րդ հոբելյանական նիստին անդրադարձել է նաև արցախյան վերջին զարգացումներին:

Չավուշօղլուն, կրկնելով թուրք-ադրբեջանական քարոզչական նույնաբովանդակ թեզերը, պնդել է, որ Արցախում տեղի ունեցած փոփոխությունները «առիթ են Կովկասում կայունության, բարօրության և խաղաղության համար»:

«Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային և էներգետիկ միջանցքի իրենց նախագծերի վրա: Մենք որպես Թուրքիա աջակցում ենք դրան»,-ասել է նա: