
Թուրքական «Անադոլու»-ն իբր շատ պատահաբար տեսանյութ է հրապարակել Իգդիրում Նիկոլ Փաշինյանի ուղարկած բեռնատարների ընթացքից:
Հրապարակված տեսանյութում ուշադրություն է գրավում հատկապես հումանիտար օգնությամբ փաշինյանի բեռնատարները այսպես կոչված «Իգդիրի ցեղասպանության թանգարան և հուշարձան»-ի ֆոնին։
Նշենք, որ այս կեղծ հուշարձանը նվիրված է ինչ-որ անհայտ թուրք «նահատակների» հիշատակին, որոնք, համաձայն թուրքական պետական քարոզչության համաձայն, սպանվել են հայերի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Իհարկե, այս հուշարձանի ֆոնին Հայաստանից գնացած բեռնատարների կադրերը, թուրքական պետական քարոզչությունը չէր կարող պատահաբար նկարել և տարածել։