Հայաստանից դրական լուրեր ենք ստանում․ Ալիևը՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» գործարկման մասին

138

Մենք Հայաստանից դրական լուրեր ենք ստանում։ Այս մասին Իրանի ճանապարհային և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի պատվիրակության հետ տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ խոսելով այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» գործարկման մասին։

Նա նշել է, որ ծանոթացել է միջանցքի գործարկամն համար իրենց կողմից կատարվող աշխատանքներին: Ըստ Ալիևի՝ արդեն ընթանում են ավտոմոբիլային և երկաթգծի շինարարական աշխատանքները։

Ալիևը նշել է, որ Հայաստանից դրական լուրեր են ստանում․ «Հայաստանն իր հերթին նախատեսում է աշխատանքների մեկնարկը տալ։ Հույս ունեմ, որ հետպատերազմյան շրջանը տարածաշրջանի համար նոր հնարավորություններ կբացի։ Իհարկե, Իրանի դերակատարությունն այս հարցում նշանակալի է»։