Հայաստանի սահմանին Ադրբեջանի ռազմական տեխնիկայի կուտակումներ են. «Ինտերֆաքս»

54
Բանակ

Ադրբեջանի զինված ուժերի մարդուժի ու տեխնիկայի և մերձավորարևելյան երկրներից վարձկանների կուտակումներ են նկատվում Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով, «Ինտերֆաքսին» հայտնել են ՀՀ կառավարությունում գործակալության աղբյուրները։

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ամբողջ երկայնքով նկատվում են Ադրբեջանի ԶՈւ զինտեխնիկայի և կենդանի ուժի, ինչպես նաև Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից, Լիբիայից ժամանած վարձկանների ու միջազգայնորեն հայտնի ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների կուտակումներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։