Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի. Չավուշօղլուն կրկին սպառնում է

165

Թուրքիայի ԱԳ նախարարը շարունակում է դասեր տալ Հայաստանին՝ այս անգամ սպառնալից տոնով հոխորտալով, որ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր կքաղի անցյալից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունները։

«Մենք Հայաստանում ընտրությունները համարում ենք այդ երկրի ներքին գործը։ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից», – ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում, որը հեռարձակել է նրա Twitter-ում։