Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները մասնակցում են ԱՊՀ մասնակից երկրների խորհրդի նիստին

40
Մոսկվայի Միջազգային ռազմական կենտրոնում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Տեղեկությունը հաjտնում է ՌԻԱ Նովոստին:

«Համատեղ աշխատանքի տարիների ընթացքում ստեղծվել է վստահելի հարաբերությունների մթնոլորտ, որը նպաստում է ԱՊՀ երկրների զինված ուժերի փոխգործակցության նոր ուղղությունների ամրապնդմանն ու զարգացմանը», – նիստի բացմանն ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ու ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները: