Հայ-թուրքական գործընթացը կոչնչացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները. Էրդողանի խոսնակ

92

Հայ-թուրքական գործընթացը կոչնչացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները, Չիկագոյում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, հաղորդում է Anadolu գործակալությունը։

«Կովկասում հիմա բոլորովին այլ գործընթաց է իրականացվում, և այն հիմքը, որի վրա այդ սփյուռքը կառուցել է իր բոլոր փաստարկները, կործանման եզրին է։ Այսինքն՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին»,- ասել է Քալինը և այդ համատեքստում ընդգծել, որ Անկարան և Երևանը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ նշելով, որ Հայաստանն ամենաշատը կշահի կարգավորումից:

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ ներդրում կունենա Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող, տնտեսապես թույլ և Ռուսաստանի խնամակալության տակ գտնվող երկրիր»,- ասել է նա։