Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերու դեմ քրեական գործով մեղադրական եզրակացությունը հայտնի է։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են՝ Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազարի Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գևորգ Նորայրի Ասերտյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինոսյանը, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանը, Էդգար Վաչագանի Մաթեսյանը, Յուրի Տիգրանի Կարապետյանը մեղադրվում են «դիվերսիայի» և «ահաբեկչության» համար:
Մեղադրանքի հաստատման դեպքում, հայ ռազմագերիները կարող են դատապարտվել 14-20 տարի կամ ցմահ ազատազրկման:














