Հասանովը զորքին հանձնարարել է ցանկացած պահի պատրաստ լինել զենք կիրառելուն

314
Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ հանձնարարել է զինվորական պատասխանատուներին «պատրաստ լինել ցանկացած պահի կիրառել ժամանակակից սպառազինություն, տեխնիկա և զենքի այլ տեսակներ»։ Հասանովը նաև հրահանգել է, որպեսզի լեռնային ու վատ եղանակային պայմաններում «զորքերի համալրումն ու թիկունքային ապահովումը պատշաճ կատարվի»։

Հաղորդագրությունում չի նշվում, թե հատկապես որտեղ ադրբեջանցիները պետք է պատրաստ լինեն «զենք կիրառել», սակայն ակնհայտ է, որ խոսքը վերաբերվում է Արցախին։