Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մասնակցում է Արցախի բռնազավթված Քաշաթաղի շրջանում անցկացվող զորավարժություններին։
Նշենք, որ Ադրբեջանը հոկտեմբերի 19-ից զորավարժություններ է անցկացնում Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում՝ Բերձորում։ Հրամանատարաշտաբային զորավարժություններն անցկացվում են տեղանքի, քարտեզի և տեղանքի մոդելի վրա՝ հաղորդակցությունների լայն կիրառմամբ։














