Ադրբեջանի ՊՆ-ն հրահանգել է զորքերը բերել մարտական պատրաստականության

672
Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինվորական հրամանատարությանը հրահանգել է զորքերը բերել մարտական պատրաստականության և «պատրաստ լինել ճնշելու ցանկացած սադրանք, որ կարող է տեղի ունենալ հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղյան գոտում»։

Նշենք, որ թշնամին վերջին օրերին շարունակ կեղծ հաղորդագրություններ է տարածում՝ պնդելով իբր թե հայկական կողմը կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ, բայց օրեր առաջ հենց ադրբեջանցիներն էին կրակել Արցախի գյուղերի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչների տները։