Մինսկի խմբի համանախագահները թռչում են Մոսկվա

8
ԵԱՀԿ

Երեկ Ժնեւում անցկացված բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման շուրջ կշարունակվեն ուրբաթ օրը Մոսկվայում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները:

«Բանակցությունները կշարունակվեն այսօր Ադրբեջանի արտգործնախարարի հետ, սակայն` Մոսկվայում [ոչ թե Ժնեւում]»,- ասել է գործակալության աղբյուրը:

«Մինսկի խմբի համանախագահները թռչում են Մոսկվա»,- ասել է նա` հավելելով, որ «բանակցությունները Ժնեւում ավարտվել են ուրբաթ 01:00-ին»: