Հակառուսական ցույցեր Ադրբեջանում. պահանջում են Ղարաբաղում տեղակայել թուրքական զորքեր

61

Ապրիլի 28-ին հակառուսական ակցիաներ են տեղի ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ակցիաները կազմակերպվել է Ադրբեջանի Ժողովրդական շարժման կողմից: Այն անցկացվել է Բաքվում ռուսական դեսպանատան դիմաց: Ինչպես հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը, ակցիան նվիրված է եղել Ադրբեջանի խորհրդայնացման հերթական տարելիցին:

Ակցիայի մասնակիցները պահանջել են ռուսական զորքերի դուրսբերում Արցախից: Ոստիկանները վերցրել են ցուցարարների պաստառները եւ նրանց հեռացրել դեսպանատան շենքի մոտից: Ցույցի ընթացքում հնչել են հայտարարություններ, որ եթե ռուս զինվորականները «Իսկանդեր» են արձակել Շուշիի վրա, ապա չեն կարող կոչվել խաղաղապահներ: Ակցիայի կազմակերպիչները նաեւ տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասված է, որ «ռուս խաղաղապահների առկայությունը Ղարաբաղում ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության հանդեպ»: Ցուցարարները նաեւ պահանջել են, որ թուրքական զորախումբ տեղակայվի Ղարաբաղում, եւ ցույցի ընթացքում ցուցադրել են թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման սիմվոլիկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1f60d159e41bd456746f178cf9c34080

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»