Պակիստանից և Աֆղանստանից գրոհայինների երկու խումբ է տեղափոխվում Ադրբեջան

6
Ահաբեկիչ
Wargonzo-ի ստամբուլյան աղբյուրները հայտնում են, որ Պակիստանից և Աֆղանստանից գրոհայինների երկու խումբ տեղափոխվում է Ադրբեջան: Նրանք առաջինն են պատմել Ադրբեջանում սիրիացի վարձկանների առկայության մասին։ 
Այսպիսով, ի լրումն Նարիշկինի հայտարարության, նրանք հաստատում են հետևյալը. «Բացի սիրիացի «ջիհադիստներից», Բաքուն պատրաստվում է ղարաբաղյան ճակատում ռազմական գործողության համար ներգրավել նաև Կենտրոնական Ասիայից 1000-ի հասնող  գրոհայինների:
Խոսքը Պակիստանից և Աֆղանստանից վարձկանների մասին է։
Բաքուն, բացի Թուրքիայից, սերտ կապեր ունի Իսլամաբադի հետ՝ հենց ռազմական ուղղությամբ։ Պակիստանում Ադրբեջանը զենք է գնում և առանձին մարզում ռազմական մասնագետների։
Իր հերթին, Ստամբուլի աղբյուրը այդ գրոհայինների տեղափոխումը բացատրում է նրանով, որ ադրբեջանցի զինվորականները չեն կարողանում հաղթահարել դաժան մարտերը, որոնք շատ անգամ հասնում են ձեռնամարտի։ Մոտիվացիան բացակայում է։ Այլ են «ջիհադականները», որոնք պատրաստ են մեռնել ծայրահեղ կրոնական համոզմունքների համար։
Բացի այդ, Ալիևի և Էրդողանի միջև որոշակի թյուրըմբռնումներ են առաջացել։ Ալիևը չի կատարել Թուրքիայի նախագահին տված խոստումը՝ պատերազմն ավարտել բլից-կրիգով։