«Գորշ գայլերը» Շուշիում դպրոց կառուցելու հարցով հանդիպել են Ալիևի հետ

30
Իլհամ Ալրև

Թուրքական «Անադոլու» գործակալությունից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) (թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ռազմականացված խմբավորման քաղաքական թևը) պատվիրակությանը:

«Գորշ գայլերի» ներկայացուցիչները Ադրբեջան են ժամանել Շուշիում դպրոց կառուցելու նախապատրաստական աշխատանքների համար։ Հանդիպմանն Ալիևը շնորհակալություն է հայտնել թուրքական կուսակցության ղեկավարությանը նախաձեռնության համար և ասել, որ այդ հարցը հաշվի կառնվի: