Ֆրանսիան Ադրբեջանին կես միլիոն եվրո կհատկացնի Արցախի բռնազավթված տարածքների ականազերծման համար

129

Բաքու է ժամանել Ֆրանսիայի հակահետեւակային ականների ոչնչացման Ազգային հանձնաժողովի պատվիրակությունը։ Այցի նպատակը Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ ականզերծման աշխատանքների իրականացման հարցի քննարկումն է, «ականներից տուժածներին օգնության ցուցաբերումը»։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ֆրանսիան Ադրբեջանին կհատկացնի կես միլիոն եվրո, որը կծախսվի 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի տարածքների ականազերծումն իրականացնելու վրա։